Աստվածամայրը հրաշագործում է իր սրբազան Գոտու միջոցով ╰⊰¸¸.•¨* Armenian

https://holyvirginmary.wordpress.com

http://armeniaofmyheart.wordpress.com

HOLY VIRGIN MARY, MOTHER OF GOD

ARMENIA OF MY HEART

e63cf30af732e61e75f04784dad44886--viola-blue-flowers

229bbb03e97500c4b3e6a447ecad3f4a--orthodox-icons

Աստվածամայրը հրաշագործում է իր սրբազան Գոտու միջոցով

https://www.orthodoxkyanq.org

https://www.orthodoxkyanq.org/հրաշքներ/աստվածամայրը-հրաշագործում-է-իր-սրբազ/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

26.06.2003թ.

Ստիլիդա

Սրբազան պարտականություն եմ զգում հետևյալի մասին ձեզ գրելու:

Երեք տարի առաջ հնարավորություն ունեի որպես ուխտավոր Աթոս գալու: Այդ ժամանակ քսան տարվա ընդմիջումից հետո հանդիպեցի մանկական ընկերոջս, համադասարանցուս ու համագյուղացուս` հայր Պաիսիոսին: Մեկ շաբաթ ինձ իր խցում հյուրընկալեց և այդ ընթացքում ինձ հոգեպես առաջնորդեց: Ի թիվս այլ նվերների` Վատոպեդիի մենաստանի Սրբազան Գոտուց մի գոտիկ էլ տվեց` հորդորելով, որ այն կարիքավոր որևէ մեկին տամ: Իսկապես, երբ Ստիլիդա վերադարձա, այն տվեցի մի չբեր զույգի, որ 5-6 տարի ամուսնացած էին, հորդորելով, թե կատարեն ամենն, ինչ գրված է ներփակ գրության մեջ:

Իսկապես, Ամենասրբուհի Աստվածամոր օգնությամբ քիչ ժամանակ անց Էլենին հղի մնաց, իսկ հիմա, երբ ձեզ գրում եմ, շատ առողջ մի տղա ունի: Չգիտեմ, թե նրանք` ծնողները, ձեզ գրավոր տեղեկացրել են այդ մասին, թե ոչ, դրա համար ես էլ ինչպես հայր Գեորգիի, այնպես էլ հայր Պաիսիոսի հորդորով, այս նամակն եմ ձեզ ուղարկում և վկայակոչում հրաշքը:

Ամենասրբուհի Աստվածածինը մեզ հետ:

Օրհնեցեք,

Ստեֆանոս Մարիդակիս

Այսուհետ միայն Աստված

30.01.2004թ.

Հերակլիոն, Կրետե

Այս նամակով ուզում ենք մեր անսահման երախտագիտությունը, ինչպես նաև շնորհակալությունները հայտնել Սուրբ Լեռան Վատոպեդիի սրբազան մենաստանին:

Աստվածային շնորհը, որ բխում է Աստվածամոր Սրբազան Գոտուց, որն օրհնություն ունեք պահելու ձեր վանքում, մեզ էլ օգնեց ունենալու այն, ինչի համար տառապում էինք և փափագում երկար տարիներ, այսինքն` զավակներ:

Ինչ վերաբերում է որդեծնությանը, ապա ես և ամուսինս բազում լուրջ դժվարություններ էինք դիմագրավում: Զգացմունքներն ու իրավիճակներն էլ շատ էին, որոնց մեջ հաճախ հայտնվում էինք, և ես, հատկապես, որպես կին: Բժիշկներ, վիրահատություններ, քննություններ, դեղեր, շատ ծախս, անվերջանալի հույս ու տենչանք, ցավ, տառապանք, լաց, տրտմություն, նեղվածություն, Continue reading “Աստվածամայրը հրաշագործում է իր սրբազան Գոտու միջոցով ╰⊰¸¸.•¨* Armenian”