Աստվածամայրը հրաշագործում է իր սրբազան Գոտու միջոցով ╰⊰¸¸.•¨* Armenian

https://holyvirginmary.wordpress.com

http://armeniaofmyheart.wordpress.com

HOLY VIRGIN MARY, MOTHER OF GOD

ARMENIA OF MY HEART

e63cf30af732e61e75f04784dad44886--viola-blue-flowers

229bbb03e97500c4b3e6a447ecad3f4a--orthodox-icons

Աստվածամայրը հրաշագործում է իր սրբազան Գոտու միջոցով

https://www.orthodoxkyanq.org

https://www.orthodoxkyanq.org/հրաշքներ/աստվածամայրը-հրաշագործում-է-իր-սրբազ/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

26.06.2003թ.

Ստիլիդա

Սրբազան պարտականություն եմ զգում հետևյալի մասին ձեզ գրելու:

Երեք տարի առաջ հնարավորություն ունեի որպես ուխտավոր Աթոս գալու: Այդ ժամանակ քսան տարվա ընդմիջումից հետո հանդիպեցի մանկական ընկերոջս, համադասարանցուս ու համագյուղացուս` հայր Պաիսիոսին: Մեկ շաբաթ ինձ իր խցում հյուրընկալեց և այդ ընթացքում ինձ հոգեպես առաջնորդեց: Ի թիվս այլ նվերների` Վատոպեդիի մենաստանի Սրբազան Գոտուց մի գոտիկ էլ տվեց` հորդորելով, որ այն կարիքավոր որևէ մեկին տամ: Իսկապես, երբ Ստիլիդա վերադարձա, այն տվեցի մի չբեր զույգի, որ 5-6 տարի ամուսնացած էին, հորդորելով, թե կատարեն ամենն, ինչ գրված է ներփակ գրության մեջ:

Իսկապես, Ամենասրբուհի Աստվածամոր օգնությամբ քիչ ժամանակ անց Էլենին հղի մնաց, իսկ հիմա, երբ ձեզ գրում եմ, շատ առողջ մի տղա ունի: Չգիտեմ, թե նրանք` ծնողները, ձեզ գրավոր տեղեկացրել են այդ մասին, թե ոչ, դրա համար ես էլ ինչպես հայր Գեորգիի, այնպես էլ հայր Պաիսիոսի հորդորով, այս նամակն եմ ձեզ ուղարկում և վկայակոչում հրաշքը:

Ամենասրբուհի Աստվածածինը մեզ հետ:

Օրհնեցեք,

Ստեֆանոս Մարիդակիս

Այսուհետ միայն Աստված

30.01.2004թ.

Հերակլիոն, Կրետե

Այս նամակով ուզում ենք մեր անսահման երախտագիտությունը, ինչպես նաև շնորհակալությունները հայտնել Սուրբ Լեռան Վատոպեդիի սրբազան մենաստանին:

Աստվածային շնորհը, որ բխում է Աստվածամոր Սրբազան Գոտուց, որն օրհնություն ունեք պահելու ձեր վանքում, մեզ էլ օգնեց ունենալու այն, ինչի համար տառապում էինք և փափագում երկար տարիներ, այսինքն` զավակներ:

Ինչ վերաբերում է որդեծնությանը, ապա ես և ամուսինս բազում լուրջ դժվարություններ էինք դիմագրավում: Զգացմունքներն ու իրավիճակներն էլ շատ էին, որոնց մեջ հաճախ հայտնվում էինք, և ես, հատկապես, որպես կին: Բժիշկներ, վիրահատություններ, քննություններ, դեղեր, շատ ծախս, անվերջանալի հույս ու տենչանք, ցավ, տառապանք, լաց, տրտմություն, նեղվածություն, իսկ հետո բարկություն և զայրույթ: Այնուհետև` համառություն, համարձակություն, համբերություն և կրկին հույս: Գիտությունը, սակայն, շարունակաբար ձախողում էր: Այս ամենը շարունակվում էր մինչև որ մի շատ մտերիմ անձ Աստվածամոր մի հրաշագործ պատկերից ինձ գոտի բերեց: Եվ, իսկապես, հենց դա էր, ինչի կարիքը զգում էի: Այն ինձ վստահություն ու ապահովություն տվեց, այն ամեն ինչ փոխակերպեց: Եվ ամեն ինչ բարեհաջո՜ղ ընթացավ: Տաս տարի ամուսնական կյանքից հետո մեր առաջին երեխան ունեցանք` մի տղա, ով այսօր ութ տարեկան է:

Տարիներն անցնում էին և մեկ այլ երեխա ունենալու համար կրկին դժվարություններ ունեինք: Տղաս չէր դադարում կրկնել, թե «եղբայր» է ուզում: Եվ այս փոքր անարատ ցանկությունը մեզ համար կրկին նպատակ դարձավ: Նպատակ, սակայն, որ դյուրին չէր իրականացման համար: Սալոնիկից մեր մի ընկերն իմանալով մեր խնդրի մասին` ուզում էր մեզ օգնել:

-Քեզ գոտի կուղարկեմ, որ օրհնված և խաչակնքված է հենց Աստվածամոր Սրբազան Գոտու վրա, որ պահվում է Սուրբ Լեռան Վատոպեդի մենաստանում,- ինձ ասաց:

Եվ ես գոտուն սպասում էի ու գիտեի, որ ամեն ինչ լավ է ընթանալու: Ի՜նչ ուրախություն, ի՜նչ ցնծություն, երբ այն կապեցի: Եվ երբ բժիշկն ինձ ասաց` «այսուհետ միայն Աստված», ես գիտեի, վստահ էի, որ լինելու էր այն, ինչ խնդրում էինք:

Իսկ հրաշքը երկրորդ անգամ եղավ: Մեր ուրախությունն էլ կրկնակի էր: Մեր տղայի ծննդից յոթ տարի հետո մեր զույգ աղջիկները եկան, որ այսօր մոտ տաս ամսական են: Մեր տան ուրախությունն ու երջանկությունը մեծ է, և զգում ենք, որ Աստվածամորը մեծ երախտագիտությամբ ենք պարտական: Դրա համար «Դեսպինա[1]» անունով կկոչենք մեր աղջիկներից մեկին: Նաև կարծում ենք, որ ամուսնուս կողմից մի ուխտագնացություն դեպի աթոսյան Վատոպեդիի մենաստան, ինչպես նաև այս շնորհակալական նամակը նվազագույնն են, որ կարող էինք անել ի նշան մեր հավատքի ու երախտագիտության:

Սրտանց`

Կալիոպի Դակումեձակի

Գեորգիոս Մալիոտակիս

Այսօր հիվանդության հետքն անգամ չկա

2005թ., Աթենք

Սրբազան պարտավորություն եմ զգում վկայելու Աստվածամոր գոտու հետ կապված ընտանեկան հրաշքի մասին: Մոտ վեց տարի առաջ խնդրելուց հետո ինձ տրվեց մի սրբություն (գոտիկ) Աստվածամոր սրբազան Գոտիով օրհնված: Այդ ժամանակ աներս` Գեորգիոս Պապաստոյանուդիսը, տառապում էր բժշկական ախտորոշմամբ երիկամի քաղցկեղով, ինչն արագ զարգանում էր: Բժիշկները դժվարությամբ ութ ամսվա կյանք էին տալիս: Սրբությունը տվեցի աներոջս, և այսօր հիվանդության հետք անգամ չկա. 76 տարեկան է և օրական 12 ժամ աշխատում է: Իսկ բժիշկն ասաց` մարդը սուրբ ունի:

Դիմիտրիս Յովաս

Աղջիկս երկվորյակ ծննդաբերեց

2005թ. մայիս

Քիֆիսիա

Առավել քան մեկ տարի առաջ նամակ էի ձեզ ուղղել, որ ձեր օրհնությունը տաք աղջկաս` Վասիլիկիին ու փեսայիս` Գեորգիոսին, և աղոթեք Տիրոջն ու Նրա Ամենասրբուհի Մորը, որ մեր զավակներին մի երեխա պարգևեն: Նրանք շատ էին փափագում զավակ ունենալ: Բժիշկները նրանց ասել էին, թե միայն բժշկական օգնությամբ որոշ հավանականություն ունեին զավակ ունենալու: Հատկապես, աղջիկս մարդկայնորեն անգերազանցելի դժվարության պատճառով չէր կարողանում բնական ճանապարհով հղիանալ: Ձեզ խնդրել էի, որ Աստվածամոր գոտու վրա օրհնված բամբակե գոտուց ուղարկեիք, ինչն էլ արեցիք օգտագործման համար համապատասխան ցուցումներով:

Տարբեր փորձություններից ու ճիգերից հետո հրաշքը եղա՜վ: Այսօր մեծ գոհունակությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ Տերը մեզ շնորհ արեց և Իր որդեծնության օրհնությունն առատորեն տվեց: Մեր աղջիկը զույգ ծննդաբերեց` տղա ու աղջիկ:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր քաղցրիկ Աստվածամորը, ինչպես նաև մեր սրբերին իրենց օրհնության համար, որոնց միջոցով Տերը հրաշքներ է գործում: Շնորհակալ ենք որպես օրհնություն ուղարկված օրհնյալ գոտու համար:

Ի Քրիստոս սիրով`

Գեորգիոս Գիկաս

Աստվածամորը շնորհակալություն հայտնիր

17.04.2005թ.

Կիպրոս

Հաճախածս եկեղեցում մի անծանոթ կին գտա, ով շատ նեղված էր, քանի որ դուստրը չէր կարողանում զավակ ունենալ` հակառակ որ բազում բժիշկների էր այցելել: Նրան ասել էին, թե չի կարող երեխա ունենալ:

Ես այդ կնոջը հուսադրեցի.

-Աստվածամոր գոտուց քեզ մի կտոր կտամ և թող դուստրդ հավատքով աղոթի ու զավակ կունենա:

Ամիսներով նրան չտեսա, որովհետև այլ եկեղեցիներ էի հաճախում: Մի օր եկեղեցում հանդիպեցինք և ասաց, թե ուզում է շնորհակալություն հայտնել այն բարիքի համար, որ իրեն գոտին տվեցի: Աղջիկը վեց ամսական հղի էր: Նրան ասացի.

– Աստվածամորը շնորհակալություն հայտնիր, ոչ թե ինձ:

Քրիստոնեական սիրով`

Խրիսի Պապադիմիտրիու

Անբիծ Մարիամը լսեց մեր խնդրանքները

6.12.2005թ.

Պալինի, Ատտիկե

Ահավասիկ, տասնվեց տարի ամուսնացած ենք: Մեր ամուսնական կյանքի սկզբում կինս երեք անգամ հղիացավ, սակայն վիժեց: Այնուհետև ևս մոտ տաս տարի հակառակ գիտական վերջին մեթոդների ու բժշկական հոգածության` հնարավոր չեղավ, որ կրկին հղիանա:

Ամռանը, մասնավորապես, օգոստոսին, ուխտի եկա Վատոպեդիի սուրբ մենաստան: Երեկոյան ժամակարգությունից հետո խոնարհվեցի Ամենասրբուհի Աստվածածնի Գոտուն: Քահանան իմ վրա համապատասխան աղոթքն ընթերցեց` իր կողմից էլ Աստվածամորը խնդրելով բաղձալիի համար: Վերջում Աստվածամոր Գոտուց ինձ մի գոտիկ էլ տվեց, որ կինս կապի: Եվ ահա հրա՜շքը: Անբիծ Մարիամը լսեց մեր խնդրանքները և նույն ամսին շատ բաղձալի հղիությունը կայացավ: Այս պահին կինս հղիության չորրորդ ամսում է:

Խնդրում ենք ձեզ, որ դուք էլ գոհաբանական մաղթանքներ ուղղեք Ամենասրբուհի Աստվածածնին, միաժամանակ նաև խնդրանքներ առանց բարդությունների հղիության համար:

Հարգանքով`

Միխայել և Եվթիմիա Պապաստամու

* Մեկ այլ նամակով մեզ ավետեցին Մարիա-Աննայի ծննդյան մասին 25.03.2006թ.:


Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερά Μεγίστη Μονή Βατοπαιδίου, Θαύματα της Αγίας Ζώνης, έκδοση Β΄επαυξημένη, Ιερά Μεγίστη Μονή Βατοπαιδίου, Άγιον Όρος 2008.

[1] Հունարեն նշանակում է «Տիրուհի»:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s